«Լրագիր» 23-7-2011- Ինչպես արդեն հայտնի է, կոալիցիա-Կոնգրես պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կառավարության ընդունելությունների տանը` Մատենադարանի հարեւանությամբ: Հայտնի է նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը Հանրային խորհրդի սրահում տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո պահանջել էր, որ հետագա հանդիպումներն անցնեն “չեզոք վայրում”:
Շատերն են հարց տալիս, թե արդյոք չեզոք վայր է կառավարության ընդունելությունների տունը: “Երբ մենք ասել ենք «չեզոք վայր», նկատի ենք ունեցել, որ դա չլինի որևէ շենք, որում գործում է պետական գործողության որևէ ինստիտուտ կամ որևէ վարկաբեկված հաստատություն, ինչպիսին է Հանրային խորհուրդը: Կառավարության ընդունելության տունն ընդամենը հյուրանոցային հարմարություն է, որը պետական սեփականություն է համարվում, ուստի` գտնվում է կառավարության բալանսի տակ”, Epress.am-ին ասել է Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ինչ է նշանակում կառավարության ընդունելությունների տուն: Դա նշանակում է, որ այդտեղ ընդունելությունները կազմակերպվում են կառավարության մակարդակով, այսինքն դա կառավարության հյուրերի տունն է, հետեւաբար կառավարության տունն է, կառավարությանը ծառայող շենք է, որովհետեւ այդ շենքում կարծես թե չի եղել եւ չի լինում որեւէ միջոցառում, որի կազմակերպիչը կառավարությունը չէ, որի հյուրերը կառավարության հյուրերը չեն: Այո, այդ շենքում որեւէ պետական մարմին ամենօրյա գործունեություն չի իրականացնում: Այդ շենքում պետական մարմինները իրականացնում են դեպքից-դեպք, առիթից-առիթ գործունեություն: Բայց գործունեություն իրականացնում են միայն պետական մարմինները, կամ, առավելագույնը` պետականամերձ մարմինները:
Դրա մասին է թեկուզ վկայում նաեւ այն, որ կառավարության ընդունելությունների տուն մուտք գործելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել եւ հավատարմագրվել յուրաքանչյուր միջոցառումից առաջ, ինչ միջոցառում էլ այնտեղ տեղի ունենա /ի դեպ, նաեւ հավատարմագրում է իրականացվում կոալիցիա-Կոնգրես հանդիպման համար/: Այսինքն, այդ շենքը որպես ընդամենը կառավարության բալանսի տակ գտնվող հյուրանոցային համալիր ներկայացնելը թերեւս մի փոքր զուրկ է ամբողջականությունից:
Այո, շենքը որեւէ մեկի սեփականությունը չէ: Այն պետական է, իսկ պետությունը բոլորինս է, ոչ թե Սերժ Սարգսյանինը կամ կոալիցիայինը /թեեւ նրանք հոգու խորքում անկասկած այլ կարծիքի կլինեն, ինչը դրսեւորում են իրենց մարմնական կյանքով/: Բայց որեւէ մեկի սեփականությունը չէ նաեւ Հանրային խորհուրդը, որը նույնպես պահվում է պետության, այսինքն բոլորիս փողով: Ընդ որում, եթե խոսքը չվարկաբեկված կառույցի մասին է, ապա դժվար է ասել` կառավարությունն է ավելի վարկաբեկված, թե Հանրային խորհուրդը: Եթե “չեզոք վայրի” առումով տարբերությունն այն է, որ մի տեղում վարկաբեկված կառույցը աշխատում է ամեն օր, իսկ մյուս տեղում վարկաբեկված կառույցը միայն հյուրեր է ընդունում եւ դեպքից-դեպք կամ առիթից-առիթ միջոցառումներ իրականացնում, ապա այդ դեպքում արդեն Կոնգրեսի դիրքորոշումը հասկանալի է:
Ինչ խոսք, հանդիպման վայրը չէ գլխավորը, թեեւ զուտ հոգեբանական եւ մարտավարական տեսանկյունից այն կարեւորություն ունի, այլապես հազիվ թե Կոնգրեսը “չեզոք վայրի” պահանջ դներ: Պարզապես խնդիրն էլ հենց հրապարակվող պահանջներն են, որոնք ներկայացնելիս թերեւս պետք է մի փոքր ավելի շրջահայաց լինել եւ չմոռանալ, որ դրանք լսողներ կան: Կամ պետք է չներկայացնել պահանջներ, կամ ներկայացնելիս պետք է փոքր ինչ ավելի մանրամասնել դրանք, հետագայում ավելորդ հարցերի տեղիք չտալու համար: Մեծ գործընթացի փոքր հարցերն իհարկե մանրուք են, բայց այդ դեպքում կարծես թե ոչ այնքան հաճելի: Հետեւաբար որքան քիչ լինեն փոքր հարցերը, այդքան ավելի հաճելի կլինի մեծ գործընթացը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment