«Լրագիր» 22-7-2011- Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին, որ վերաբերում էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Ինչ է պատասխանել Հայաստանի նախագահը, ինչ էր իրենից ներկայացնում Մեդվեդեւի ուղերձը, հայտնի չէ: Այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին է, որը կապված է հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ, այլ ասենք Սարգսյանի եւ Մեդվեդեւի բանկային անձնական հաշիվների, որը ոչ մեկի գործը չէ:
Ի վերջո, ինչի համար է այդ ամբողջ գաղտնիությունը: Միթե ակնհայտ չէ, որ ներկայիս լարվածությունն ու փակուղին հենց այդ գաղտնիության հետեւանքն են, երբ ժողովուրդների թիկունքում նախագահները բանակցում են ինչ որ բաներ, համանախագահները ինչ որ տարբերակներ են ներկայացնում, որոնք վերաբերում են հենց ժողովուրդների ճակատագրին: Ինչպե՞ս կարող է այդ բանակցությունն արդյունք ունենալ, եթե իհարկե ժողովուրդներ ասվածը ոչխարների հոտ չէ եւ հլու հնազանդ չի ընդունելու այն ամենը, ինչ ներկայացնում են որպես իր ճակատագրի լուծում:
Այն, որ նախագահներն ու միջնորդները գաղտնիության պայմաններում են գործում, վկայում է, որ ժողովուրդը նրանց համար այդուհանդերձ ոչխարի հոտ չէ եւ նրանք մտավախություն ունեն, որ այս կամ այն նախաձեռնությունը կարող է արժանանալ ժողովրդի քննադատությանը: Տվյալ պարագայում, ժողովուրդ ասվածը հավաքական կերպար է եւ ներառում է տարբեր շերտեր ու խավեր, սակայն փաստն այն է, որ կա մտահոգություն այդ խավերից որեւէ մեկի մոտ ընկալման չարժանանալու, եւ այդ խավի մերժումն ըստ երեւույթին զգալի է համարվում, այլապես գաղտնիության կարիք չէր լինի:
Եթե այդպես է, ապա առավել եւս ակնհայտ է, որ այդ մոտեցումը, թե գաղտնի պահելով հնարավոր է հասնել ինչ որ բանի, առավել քան պերճախոս ձախողման է ենթարկվել: Դա չնկատելով, կամ համառորեն կառչելով գաղտնի օրակարգի կամ գաղտնի ուղերձների ու պատասխանների տարբերակին, փակուղին եւ լարվածությունը թերեւս ավելի է խորանալու, իրավիճակը դարձնելով էլ ավելի պայթյունավտանգ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment