Wednesday, July 6, 2011

ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը շարունակվում է. Մեթյու Բրայզա

Tert.am. 5-7-2011- Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ես կապվել եմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինոթնի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ քննարկելով, թե ինչ է հաջորդելու կազանյան հանդիպմանը: Գործընթացը շարունակվում է»,-ասել է նա:
Բրայզան նաև ընդգծել է, որ ինքը չէր ասի, թե կազանյան հանդիպումը անարդյունավետ է եղել, քանի որ այդ հանդիպման ընթացքում եղել է մի քանի քայլ առաջ, ինչը նկատել են նաև հակամարտության կողմերն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հաղորդում է Trend-ը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևն ու Դմիտրի Մեդվեդևը Կազանում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, սակայն երեք տարվա ընթացքում թվով 9-րդ այդ հանդիպման արդյունքում հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնություն ձեռք չէր բերվել:

No comments: