Ադրբեջանի կողմից ապօրինի սահմանահատման դեպքն իրանա-ադրբեջանական սահմանին բախումների պատճառ է դարձել, ինչի արդյունքում ադրբեջանցի սահմանապահ է զոհվել: Այդ մասին «IRNA» գործակալությանը հայտնել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աբդոլահին: Նրա խոսքով` ադրբեջանցի սահմանախախտ զինվորականները չեն արձագանքնել իրանցի սահմանապահների նախազգուշացումներին: Ներկայումս երկու երկրների մեջ խորհրդակցություններ են ընթանում, այդ թվում` դիվանագիտական խողովակներով, ինչպես նաեւ կատարվածի պատճառների բացահատման համար համատեղ հետաքննություն է անցկացվում:
«Սահմանապահների կողմից սահմանի հատման դեպքեր լինում են, դա սովորական երեւույթ է: Սակայն հակառակ կողմի զգուշացումների պարագայում պետք է արձագանքնել եւ կանգնել: Այս դեպքում նման բան տեղի չի ունեցել», -ընդգծել է Աբդոլահին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` երկուշաբթի Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը եւս հայտնել է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի արդյունքում սահմանապահ Ռուֆատի Կուլիեւի մահվան մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել զինված անձանց` իրանական կողմից սահմանը հատելու արդյունքում:

No comments:
Post a Comment