«Լրագիր» 5-7-2011- Կազանի հանդիպումից հետո WikiLeaks-ի մի նոր ու հետաքրքիր բացահայտում հայտնվեց հրապարակում, որում խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ավելի մեծ ռիսկի է դիմում կարգավորման գործընթացն առաջ տանելով, ինչը դրական գնահատականի է արժանանում Իլհամ Ալիեւի մոտ: Դա, ըստ WikiLeaks-ի, 2008 թվականին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի այն ժամանակի համանախագահ Մեթյու Բրայզան, ով ներկայում ԱՄՆ դեսպանն է Ադրբեջանում:
Ինչով է այդ բացահայտումը հետաքրքիր: Բացահայտումը ոչ միայն Կազանին հաջորդեց, այլ փաստացի հաջորդեց նաեւ Ուկրաինայում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ՌԴ նախագահ Մեդվեդեւը առաջիկայում նոր փաստաթուղթ է ներկայացնելու կողմերին, որին ծանոթանալով իրենք կտեսնեն, թե ինչ ուղղությամբ պետք է առաջ գնան հետագայում:
Ըստ երեւույթին, WikiLeaks-ով փորձում են Սերժ Սարգսյանին բոլորովին այլ ուղղության վրա դնել, քան ասենք կարող է առաջարկել Մեդվեդեւը: Բանն այն է, որ WikiLeaks-ի բացահայտումից երեւում է, որ պաշտոնական Երեւանը ավելի շատ զիջումների է գնացել կամ զիջումների ավելի շատ պատրաստակամություն է հայտնել, քան Ադրբեջանը: Այլապես ինչու պետք է Բրայզան համարեր, որ կարգավորման գործընթացն առաջ տանելով Սերժ Սարգսյանն ավելի մեծ ռիսկի է գնում, քան Ալիեւը: Եվ ներկայում հիշեցնելով այդ մասին, WikiLeaks-ը փաստացի հարված է հասցնում Սերժ Սարգսյանին եւ նրա դիրքը խոցելի դարձնում Հայաստանում, էլ ավելի մեծացնելով Սերժ Սարգսյանի ռիսկը կարգավորման գործընթացում, եւ գուցե հենց դրանով նրան զերծ պահելով մեդվեդեւյան նոր առաջարկներն ավանդական խանդավառությամբ ընդունելու քայլից:
Իհարկե չի բացառվում նաեւ, որ Մեթյու Բրայզան խոսելով Սերժ Սարգսյանի ռիսկի մասին, ամենեւին նկատի չի ունեցել, որ Սարգսյանն ավելի է զիջում, քան Ալիեւը: Գուցե Ալիեւի զիջումներն ավելի շատ են, գուցե: Բայց, Բրայզան կարող էր նկատի ունենալ, որ Ադրբեջանում Ալիեւը չունի այդպես ասած քաղաքական մրցակցության բեւեռներ, որոնք ունակ լինեն Ղարաբաղի հարցն օգտագործել իշխանափոխություն իրականացնելու համար: Իսկ Սերժ Սարգսյանն այդպիսիք թերեւս ունի, եւ ըստ երեւույթին WikiLeaks-ը ներկայում Սերժ Սարգսյանին հիշեցնում է նրանց գոյության եւ դրանով պայմանավորված ռիսկի մասին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment