News.am. 23-7-2011- Ռուսաստանն ու Իրանը Հայաստանին թույլ են տալիս դուրս գալ տնտեսական շրջափակումից: Այդ մասին թուրքական Today’s Zaman-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան խնդրով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը:
Նա դժգոհություն է հայտնել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի եւ Իրանի քաղաքականությունից: Ազիմովի կարծիքով` հենց Ռուսաստանն ու Իրանն են հնարավորություն տալիս Հայաստանին դուրս գալ շրջափակումից. «Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի տնտեսության 70 տոկոսը, ռուսաստանցի զինվորները պահպանում են Հայաստանի սահմանները: Ռուսաստանը նաեւ օգնություն է ցուցաբերում հայկական բանակին»:
Ադրբեջանը հավանության չի արժանացնում նաեւ Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշումը: «Մենք բազմիցս Իրանի պաշտոնատար անձանց մեր դժգոհությունն ենք հայտնել Հայաստանի նկատմամբ նրանց քաղաքականությունից: Իրանը Հայաստանի հետ ունի 40-ից ավելի համաձայնագրեր, եւ այդ երկիր էներգառեսուրսներ է մատակարարում: Իրանը Հայաստանի նկատմամբ կարող էր վարվել այնպես, ինչպես Թուրքիան` փակեր սահմանը, սակայն չարեց դա: Իրանը ցանկանում է ցույց տալ, թե տարածաշրջանային գերտերություն է, բայց մենք դժգոհ ենք Հայաստանին աջակցելու նրա քաղաքականությունից»,-հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

No comments:
Post a Comment