Panorama.am. 29-8-2011- «Պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից պատմությունը կեղծելու քաղաքականությունը, եթե, ոչ ապա ոչ հեռու ապագայում ծանր կորուստներ կպատճառվի Իրանի Իսլամական Հանրապետությանը»:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված «Ադրբեջանի Հանրապետություն` այսօրվա իրականությունը-Արան` երեկվա ճշմարտությունը» վերնագրով հոդվածում:
Հոդվածագիրը, անդրադառնալով ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ստեղծման պատմությանը, գրում է. «Արան և Շիրվան տարածքներում մինչև Ադրբեջանի Հանրապետություն տեղանվան օգտագործումը, այդ տարածքները դարեր շարունակ պատմականորեն կապված են եղել Իրանի հետ, և միայն իրանական Ղաջարների թագավորության անարդյունավետ քաղաքականության արդյունքում այդ տարածքները, Իրանից անջատվելով, անցան Ռուսական կայսրության տիրապետության տակ:
1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Օսմանյան կայսրությունն իր ազդեցությունն ուժեղացնում է Կովկասում, որտեղ պանթյուրքական գաղափարախոսությունից ելնելով, Մուսավաթական կուսակցությունը 1918թ. պատմական Արան և Շիրվան նահանգներում հռչակում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» կեղծ անունը: Ավելին, Ադրբեջան (Ազարբայջան) տեղանունը պատմականորեն առնչվում է միմիայն իրանական համանուն պատմական տարածքին, իսկ Բաքու քաղաքը իրանական հնագույն քաղաքներից է, որի հիմնադրումը կապվում է Սասանյան դինաստիայի թագավոր Խոսրով Անուշիրվան Առաջին թագավորի անվան հետ: Նույնիսկ, Սասանյան թագավորների օրոք Իրանի հյուսիսային սահմանների մարզպան և սպարապետ Բահրամ Չուբինը Բաքվի տարածքում եղած նավթից նավթից պատրաստված կրակային զենքեր է օգտագործել»:
Շարունակելով պաշտոնական Բաքվի կողմից պատմությունը կեղծելու թեման` հոդվածագիրը ավելացնում է. «Ադրբեջանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերում Իրանի 9 նահանգներ, այդ թվում` Գիլանը և Մազանդարանը ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս, բացի այդ դասագրքերում նշվում է, որ 500 տարի առաջ Ադրբեջան անունով երկիր է եղել, Արդեբիլն էլ եղել է նրա մայրաքաղաքը, իբր իրանցիները Կյուրոս Մեծի օրոք գրավել են վերոնշյալ տարածքները: Ադրբեջանական դասագրքերի մշակութային բաժնում իրանցի պարսկալեզու գրողներ Խոջա Նասրեդդին Թուսին, Նիզամի Գյանջևին, առհասարակ իրանական մշակույթի ու արվեստի մեծանուն գործիչներ ներկայացվում է որպես ադրբեջանական»:
Հիշեցնենք, որ իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը ևս օրերս անդրադարձել էր ադրբեջանցիների զեղծարարություններին, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Ադրբեջանի երիտասարդ սերունդը իր երկրի պատմության վերաբերյալ ունի ոչ ճիշտ և անիրական պատկերացում, և դա է պատճառը, որ նրանք իրենց տեսակետներում պատմական փաստերը ամբողջովին շրջված են ներկայացնում: Ադրբեջանը ջանքեր է գործադրում թե հասարակության, թե միջազգային հանրության կարծիքը շեղելու օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի` Արանի ժողովրդի վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ: Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը և այդ քաղաքականությունն իրականացնելու նպատակով հանրակրթական դպրոցների դասագրքերից հանվել է Արան անունը` փոխարենը զետեղվելով Ադրբեջան անունը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրականացրած հակաիրանական քարոզչությունը նոր թափ ստացավ այն բանից հետո, երբ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտարարել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը: Ես մի անգամ ևս նախազգուշացրել եմ, որ Արանի ժողովրդի երակներում իրանցու արյուն է հոսում և նրանց սիրտը բաբախում է առ իսլամ, Ղուրան և Ալի ունեցած սերը: Հույս ունեմ, որ պարոն Ալիևը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, եթե ոչ, վերջը սև է լինելու, ժողովրդական զարթոնքը ճնշման ենթակա չէ»:

No comments:
Post a Comment