Գիտության ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ երիտասարդ գիտնականների պահանջին Սերժ Սարգսյանն արձագանքել է գիտությանը տրվող ֆինանսների կառավարման արդյունավետությունը դիտարկելու առաջարկով:
“... կարծում եմ ավելի առարկայական քննարկումներ կարող եք ունենալ, ավելի ճիշտ ճանապարհով կարող եք գնալ: Ասենք` ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում`ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում և դա լա՞վ, թե վատ է կառավարվում: Այն գլխից դուք միանգամից ասում եք` եկեք ավելացրեք, բայց ի՞նչը ավելացնենք: Միգուցե ճիշտ կլինի դուք մի հատ ֆինանսների կառավարման մեջ փորձեք մտնել, փորձեք տեսնել`այդ միջոցներն արդյոք արդյունավե՞տ են ծախսվում, թե ոչ: Ես կարծում եմ` սա գիտնականին վայել մոտեցում կլինի”, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա իհարկե շատ կարեւոր հարց է բարձրացնում: Պետական ցանկացած փողի հատկացման արդյունավետության դիտարկումը շատ կարեւոր բան է, իսկ գիտությանը հատկացվող առանց այդ էլ շատ քիչ փողը պետք է ծախսվի հնարավորինս արդյունավետ: Բայց, Սերժ Սարգսյանը թերեւս մի փոքր սխալվում է, համարելով, թե հատկացվող փողի ավելացում պահանջելու փոխարեն ծախսի արդյունավետությունը ստուգելը “գիտնականին վայել մոտեցում կլինի”:
Ծախսի արդյունավետությունը դիտարկելը պարզապես տարրական տրամաբանության խնդիր է, որի համար գիտնական լինելը պարտադիր չէ: Ընդհանրապես, գիտնականությունը եւ դրան վայել հատկանիշները թերեւս մի փոքր ավելի բարձր պետք է լինեն, քան ասենք ֆինանսների հետ կապված պահանջների բաղադրակազմը կամ բովանդակությունը:
Փոխարենը, Սերժ Սարգսյանը գիտնականների հետ հանդիպմանը, բարձրացնելով այդ իսկապես կարեւոր հարցը, պետք է թերեւս ինքը պատասխանի այդ հարցին, թե որքանով է արդյունավետ ծախսվում գիտությանը հատկացվող պետական փողը: Չէ որ հենց Սերժ Սարգսյանն է ստորագրում պետական բյուջեի մասին օրենքը, որով էլ կատարվում են գիտության հատկացումները: Չէ որ Սերժ Սարգսյանն է պետական կառավարման համակարգի գլուխը, հետեւաբար ամենից առաջ հենց նա պետք է պարզի, թե ինչ են լինում պետական փողերը, այդ թվում եւ գիտությանը հատկացվող: Չէ որ Սերժ Սարգսյանն է պարբերաբար ներկա լինում ԳԱԱ նախագահության հավաքներին, ԳԱԱ նախագահի ընտրությանը:
Ունի արդյոք Սերժ Սարգսյանը գիտության ֆինանսավորման արդյունավետության մասին պատկեր, ուսումնասիրության արդյունք: Համենայն դեպս չունենալը հազիվ թե լինի պետական կառավարչին վայել մոտեցում: Խոսքն այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանն ինքը պետք է նստեր եւ ուսումնասիրեր: Նա ունի մեծ աշխատակազմ, ունի վերահսկողական ծառայություն, ի վերջո Վերահսկիչ պալատ գոյություն ունի, ի վերջո կառավարությունը կարծես թե նրա հանձնարարականներով է աշխատում միայն, ոչ թե սեփական ծրագրով: Եթե Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականների մոտ բարձրացնում է ծախսերի արդյունավետության դիտարկման անհրաժեշտության հարցը, ապա նա պետական կառավարման համակարգին թերեւս վաղուց պետք է հանձնարարեր կատարել այդ ուսումնասիրությունը:
Իսկ անձամբ ինքն էլ, հանդիպելով երիտասարդ եւ պահանջատեր գիտնականների հետ, պետք է թերեւս նրանց առաջ դներ հստակ պատկերն ու ցույց տար, թե ասենք կարելի է չավելացնել ֆինանսավորումը, քանի որ մյուս կարեւոր ոլորտներն էլ ֆինանս են պահանջում, բայց ասենք վերակառուցել ֆինանսավորման մեխանիզմը եւ ասենք այստեղ ուղղվող փողը հատկացնել առավել առարկայական, նորարարական, առավել պրակտիկ գիտական նշանակություն ունեցող ծրագրերին եւ մտահղացումներին:
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը երիտասարդների վրա է դնում մի գործառույթ, որը ոչ միայն պետական կառավարման համակարգինն է, այլ որ այդ համակարգը վաղուց արդեն պետք է իրականացրած լիներ իր այդ գործառույթը եւ ունենար հստակ պատասխաններ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment