Thursday, August 11, 2011

Ռուսաստանը Թուրքիայի համար թանկացրեց գազը

Tert.am. 10-8-2011- Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Թուրքիայի համար բարձրացրել է գազի սակագինը։ Այս մասին գրում է թուրքական «Զաման» օրաթերթը՝ վկայակոչելով BOTAŞ պետական խողովակաշարային և նավթային ընկերության անանուն աղբյուրը։
BOTAŞ–ի աղբյուրը հայտնել է, որ Թուրքիա արտահանվող ռուսական գազի սակագինը թանկացվել է 50 դոլարով և այսուհետ BOTAŞ–ը «Գազպրոմից» 1000 խոր.մ գազը կգնի 400-450 դոլարով։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազի գնի առնչությամբ որոշ զեղչեր է արել իտալական Edison ընկերության համար, հայտարարել էր, թե թուրքական կողմը «Գազպրոմից» նույնպես պահանջելու է իջեցնել գազի գինը։

No comments: