News.am. 11-8-2011- Քրդական բանվորական կուսակցությունը որոշում է կայացրել հետ կանչել իր իրանական ստորաբաժանման` Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության (PJAK) գրոհայիններին եւ նրանց տեղավորել Հյուսիսային Իրաքում: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը` վկայակոչելով «Ջիհան» գործակալությունը:
ՔԲԿ ավագ առաջնորդ Մուրադ Քարայլանը հայտարարել է, թե ՔԱԿԿ-ի դեմ վերջին գործողությունները լուրջ հարված են հասցրել իրենց եւ գրոհայիններին տեղափոխելու են Քանդիլի լեռներում գտնվող ռազմակայաններ: Նա նաեւ կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել գործողությունները քրդերի դեմ:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 16-ից հարձակումներ էր սկսել Իրաքի սահմանին: Տասնյակ ապստամբներ սպանվել են, շատերը գերի են ընկել:
Քարայլանն իր հայտարարության մեջ ասել է, որ ՔԱԿԿ-ն արդեն սկսել է գրոհայինների դուրսբերումը:
Նա, սակայն ասել է, որ սահմանագիծը հսկելու են ոչ թե ՔԱԿԿ-ի, այլ ՔԲԿ-ի զինյալները, եւ եթե Իրանը հարձակվի, իրենք պատասխան միջոցներ ձեռք կառնեն: «Մենք պատերազմ չենք ուզում Իրանի դեմ: Միջազգային ուժերը ցանկանում են շրջափակել Իրանը, մենք պետք է չեզոք մնանք, մենք չենք ուզում, որ քրդերն ինչ-որ մենքի զինվորը դառնան միջազգային ուժերի եւ տարածաշրջանային տերությունների պայքարում»,- ասել է նա:

No comments:
Post a Comment