Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ ընդունել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի հոգևոր առաջնորդ Մանֆրեդ եպիսկոպոս Շոյերի գլխավորած ուխտավորների խմբին: Խմբի կազմում էին ուխտավորներ Ավստրիայի տարբեր համայնքներից, ինչպես նաև Ինսբրուկ քաղաքի «Տիրոլեր Սոննթագ» եկեղեցական օրաթերթի ընթերցողների խումբը:
Հանուն ուխտավորների Մանֆրեդ եպիսկոպոսն երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայության հոգևոր կենտրոն այցելության և ջերմ ընդունելության համար` ուրախություն հայտնելով հայկական հարուստ քրիստոնեական մշակույթին և պատմությանը ծանոթանալու հնարավորության համար:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այնուհետև ուխտավորների խմբին իր օրհնությունն է բերել Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձել է Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում:
«Մեր հավատքի զորության շնորհիվ պատմության ընթացքում կարողացել ենք բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարել: Մենք ցեղասպանությունը վերապրեցինք, որովհետև Քրիստոսի հարության հավատն ունեինք մեր մեջ: Ցեղասպանությունից հետո էլ, երբ հաստատվեց անաստվածության գաղափարախոսությունը, շնորհիվ մեր հավատքի, մեր սրբազան հայրերի հանդեպ ունեցած նվիրումի, նաև այդ շրջանը կարողացանք հաղթահարել ու ապրել», - իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը` անդրադառնալով նաև ներկայիս հոգևոր վերազարթոնքին և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին ներկայացրել է վերջին տարիներին Հայ Եկեղեցու կյանքից ներս արձանագրված ձեռքբերուները` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանն ուղղված ծրագրերը, նոր եկեղեցականների պատրաստությունը, զանազան սոցիալական ծրագրերը, հարյուրից ավելի պատմական վանքերի ու տաճարների վերանորոգումն ու նոր եկեղեցիների կառուցումը:

No comments:
Post a Comment