Tuesday, August 9, 2011

Դավութօղլուն հասավ Ասադին, սիրիական տանկերն էլ՝ Թուրքիայի սահմանին

Tert.am. 9-8-2011- Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադն ընդունել է այցով Դամասկոսում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ներկա պահին շարունակվում է Ասադ–Դավութօղլու հանդիպումը, որի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը Սիրիայի նախագահին է փոխանցելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը։
Այդ ընթացքում, ըստ թուրքական ԶԼՄ–ների, սիրական տանկերը մտել են Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Բինիշ ավանը և իրականացնում են հատուկ գործողություն։ Բացի այդ, սիրական բանակի կողմից շարունակվում է օրեր առաջ Դեյր Զորում սկսված գործողությունը։
Թուրքական մամուլը Դավութօղլու–Ասադ հանդիպումը որակում է «վճռորոշ» և ընդգծում, որ այդ հանդիպումից է կախված թուրք–սիրիական հարաբերությունների հետագա ճակատագիրը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը, անդրադառնալով Սիրիայում շարունակվող արյունահեղությանը, հայտարարել էր, որ Անկարայի համբերությունը սպառվում է:
Ի պատասխան Էրդողանի հայտարարության՝ պաշտոնական Դամասկոսն էլ իր հերթին էր սպառնացել, որ եթե Թուրքիայի իշխանությունները կոշտ քայլերի դիմեն Սիրիայի նկատմամբ, կստանան համարժեք պատասխան:

No comments: