Panorama.am. 29-8-2011- Ռուսական «Ռեգնում» պարբերականը տպագրել է Բաքվի Քաղաքական հետազոտությունների՝ «Ատլաս» կենտրոնի տնօրեն Էլհան Շահինողլուի հետ հարցազրույցը: Անդրադառնալով հարցին, թե ինչու է Սիրիայի վարչակազմն այդքան կարևոր Թեհրանի համար, վերջինս նշել է, որ «Սիրիան տարածաշրջանում միակ արաբական երկիրն է, որը տարիների ընթացքում ցույց է տվել, որ Իրանի հավատարիմ դաշնակիցն է: Թեհրանը կապեր է հաստատել Սիրիայում գոյություն ունեցող այնպիսի խմբավորումների հետ, ինչպիսին են «Հըզոլլահ» և «Համասը», որոնց Թեհրանը փող և զինամթերք է ուղղարկել: Կարճ ասած, Թեհրանը Սիրիայի միջոցով կարող է ազդել մերձավոր արևելյան գործընթացների վրա»:
Հարցին, թե ի՞նչ քայլեր Թեհրանը կձեռնարկի, եթե կորցնի Սիրիայի նման դաշնակիցին, նա նշել է. «Թեհրանն արդեն սկսել է արձագանքել այս կորստին և դրա համար նա վրեժ է լուծում Թուրքիայից և Ադրբեջանից:
Պարբերականի այն հարցին, թե ինչու՞ է Իրանն վրեժ լուծում հենց այս երկու երկրներից, Էլհան Շահինողլուն պատասխանել է. «Թեհրանը պետք է ինչ-որ ձևով հաղթահարի իր շուրջ առկա քաղաքական շրջափակումը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը շատ մոտ հարաբերություներ է ունեցել Ասադի հետ: Երկու երկրները մի քանի տարի առաջ ստեղծել էին քաղաքական և տնտեսական ինտեգրման հարցերի շուրջ երկկողմանի խորհուրդ: Բայց, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը կրակ բաց թողեց իր իսկ քաղաքացիների վրա, Անկարան ստիպված եղավ ներկա սիրիական վարչակազմի հետ այրել բոլոր կամուրջները: Եվ դրանից հետո, Անկարային այլ ելք չէր մնում քան իր դռները բացել սիրիական ընդդիմության առաջ: Իսկ Անկարայի նման քաղաքականությունը դուր չեկավ Թեհրանին և ոչ պաշտոնական մակարդակով Թեհրանը սկսեց քննադատել «եղբայրական երկրին»:
Ըստ փորձագետի՝ Թեհրանի մյուս նպատակը Ադրբեջանն է: Իրանի զինված ուժերը միաժամանակ վիրավորում են և՛ ադրբեջանցիներին, և՛ Իլհամ Ալիևի վարչակարգին:
«Իսկ վերջերս մահմեդական Ռամադան տոնի ժամանակ առանց պատճառի Իրանում մի քանի տասնյակ ադրբեջանցիներ ձերբակալվել են: Այդ ձերբակալությունները, ինչպես նաև Թեհրանի հակաադրբեջանական հայտարարությունները սկսել են նյարդայնացնել ադրբեջանական հասարակությանը: Երբ Թեհրանը կորցնի Սիրիայի նման դաշնակցին, Թեհրանում հակաադրբեջանաական ալիքն ավելի կակտիվանա,- ասել է նա:

No comments:
Post a Comment