«Լրագիր» 29-8-2011- Զարմանալի զուգադիպությամբ, երբ հայկական իրականության մեջ ծնվեց հերթական գույնզգույն եւ միեւնույն ժամանակ պետականաշեն տեսահոլովակը` “Հայաստանը դու ես” երգով, WikiLeaks կայքը հրապարակեց ամերիկյան դիվանագիտական գրագրության հերթական պարտիան, այդ թվում Հայաստանին վերաբերող մի շարք տեղեկություններ` նույնքան գույնզգույն, որքան տեսահոլովակը:
Ու ստացվեց, որ հոլովակի հեղինակներն ասում են “Հայաստանը դու ես”, իսկ WikiLeaks-ը ցույց է տալիս, որ “Հայաստանը էս ա”: Այլ կերպ ասած, եթե հոլովակում Հայաստանի այսպես ասած “լավատեսական” գույներն էին, WikiLeaks-ում Հայաստանի իրական գույներն էին, որոնք հուշում են, որ մինչեւ այդ իրական գույների հետ կապված հարցերը չլուծվեն, գործնականում անհնար է լինելու լավատեսական գույներ ստանալ հոլովակներից դուրս:
Իսկ հոլովակներով պետությունը պետություն չի դառնում: Հայաստանում պետությունն է հոլովակների մեջ, մինչդեռ հոլովակները պետք է լինեն պետության մեջ, ինչպես որ ամեն բան: Պետությունը պետք է լինի քաղաքացիների մեջ: WikiLeaks-ից իհարկե չարժե խոհափիլիսոփայական եզրահանգումներ անել: Առավելագույնը, այնտեղ կա քաղաքական եզրահանգումների տեղ: Ընդ որում, ամերիկացիները կարծես թե այդպիսի եզրահանգումների տեղ են թողել բոլորի համար` թե ընդդիմության կամ ընդդիմությունների, թե Ռոբերտ Քոչարյանի եւ նրան հավատարիմ ուժերի ու գործիչների, թե անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե բնականաբար Սերժ Սարգսյանի, թե Ժառանգության, թե Դաշնակցության, թե օլիգարխների, թե անգամ Վանո Սիրադեղյանի, նրան հիշատակելով որպես “կոռումպացված նախարար”:
Փաստացի, WikiLeaks-ն այս անգամ բոլորին հիշեց փաթեթով: Մինչդեռ թվում էր, թե Հայաստանի այսպես ասած ակտուալ քաղաքական դաշտում երկու ուժ էին հայտնվել առաջատարի դիրքերում, իրենց սկսած երկխոսությամբ կարծես թե շատ առաջ անցնելով մնացյալից` Կոնգրես եւ Սերժ Սարգսյան: Բայց ըստ երեւույթին անցնելով առաջ, այդ երկու ուժը սկսեցին մտածել, որ արդեն կարող են “միավորներ” փոխանակել միմյանց հետ, ինչ որ փակ հավաստիացումներ ու պայմանավորվածություններ ձեռք բերել` “մենք ենք մեր սարերը” թեմայով, ինչպես կասեր ծանոթներիցս մեկը: Դրա համա՞ր է արդյոք հանդուրժողության մթնոլորտ ձեւավորելու ջանք գործադրել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, ինչի մասին շաբաթներ առաջ խոստովանել էր Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու ջոն Հեֆերնը:
Հազիվ թե: Յովանովիչին կամ Ամերիկային ինչ, թե Հայաստանում իրար ինչ կանեն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Ամերիկան երկխոսությունից թերեւս փորձում է կոնկրետ արդյունք ստանալ, Հայաստանի որակական տրանսֆորմացիային միտված արդյունք, որը թույլ կտա կովկասյան բարդ տարածաշրջանում ձեւավորել արդիական տնտեսա-քաղաքական համակարգ ունեցող պետություն, որը կբալանսավորի տարածաշրջանը:
Եվ այդ պարագայում, երեւի թե ոչ միայն Հայաստանի քաղաքացու, այլ նաեւ Հայաստանի վրա աշխարհաքաղաքական էական “խաղադրույք” կատարող ԱՄՆ համար էլ թերեւս ցավալի է տեսնել, որ ճիշտ է դուրս գալիս ոչ թե ասենք սեփական դեսպանը, այլ հանրապետական Գալուստ Սահակյանը` “տունտունիկի” մասին իր “մարգարեությամբ”:
Գուցե դա է Հայաստանի մասին հերթական չափաբաժնի հանդեպ WikiLeaks-ի հետաքրքրության պատճառը, ընդ որում՝ բավական ընդգրկուն, տնտեսական եւ քաղաքական, ինչպես նաեւ ընդհուպ անձնական բնորոշումներ պարունակող բավական լայն սպեկտր ընդգրկող չափաբաժնի: Երկխոսության մասնակիցներին գուցե հիշեցնում են, որ պետք չէ կորցնել իրականության զգացումն ու մտածել, թե այլեւս մենակ են մնացել Հայաստանում եւ կարող են անել ինչ ուզում են:
Ըստ երեւույթին, WikiLeaks-ը հուշում է, որ Հայաստանում պետք է դադարեն մտածել, թե ի տարբերություն ռուսների, ամերիկացիներին “գցել” հնարավոր է եւ կարելի է նրանցից փող կամ քաղաքական աջակցություն ստանալ, իսկ հետո ասել “կներեք, բայց դիմացինը երկխոսության կամք չունի”: Ինչպես ասում են` “մեռնեմ շախմատի օրենքին, ձեռք ես տվել, պետք է խաղաս”, կամ ձեռք ես տվել, պետք է պարես քաղաքակիրթ տանգո, եթե չես ուզում զգալ քոչարիի բռի հարվածի ուժը:
Ընտրության հնարավորություն կա, բայց ժամանակն է կարծես թե սուղ: “Էս դուք, էս էլ ձեր եղած-չեղածը: Ընտրեք”, կարծես թե ասում է WikiLeaks-ը, իր հերթական չափաբաժնով Հայաստանի տնտեսա-քաղաքական, իշխանա-օլիգարխիկ գրեթե ամբողջ դաշտը սեպտեմբերից էլ շուտ դնելով արտահերթ ընտրության առաջ: Դե ընտրեք ինչ անել, ինչպես շարունակել, երբ զգալիորեն բացված է բոլորի դեմքը, եւ երբ այս պարագայում արդեն սկզբունքորեն հնարավոր չէ որեւէ փակ պայմանավորվածություն պատկերացնել, իմանալով, որ WikiLeaks-ը մեկ էլ կարող է բացել այնպիսի բաներ…
Հայաստանի քաղաքական դասի բոլոր քիչ թե շատ նշանակալից, իմաստալից եւ անգամ անիմաստ շրջանակներին թերեւս ժամանակն է մի քիչ ավելի լուրջ եւ համարձակ վերաբերել քաղաքականություն երեւույթին, իսկ արդեն իսկ թվացյալ լրջությունն էլ առերեւույթ մակարդակից մի փոքր հասցնել նաեւ քաղաքականության երեւութական խորքերը: Հայաստանի փոխարեն որեւէ մեկը որոշում չի կայացնելու: Հայաստանի կայացրած կամ չկայացրած որոշումները կարող են օգտագործել բոլորը, ցանկացածը, բայց որոշումները միեւնույն է կայացվելու են Հայաստանում: Սակայն օգտագործվելու են դրսում կամ ծառայելու են դրսին, եթե այդ որոշումները կայացնելիս կամ սպասումը, կամ վախը միայն դրսից է: Մինչդեռ վախը կամ սպասումը պետք է լինի միայն հասարակությունից` թե ինչ կասի հասարակությունը, ինչ կանի հասարակությունը: Հենց դրա համար էլ, եթե անգամ հասարակությունն անտարբեր է, քաղաքականություն եւ պետություն, առավել եւս պետական քաղաքականություն եզրույթներին լուրջ վերաբերող ցանկացած ուժ իր առաջնային եւ գլխավոր խնդիրը պետք է համարի հանրային հնարավորինս լայն շրջանակի եթե ոչ ֆիզիկական գործողություն, ապա գոնե առնվազն ուշադրություն մոբիլիզացնելը:
Մինչդեռ Հայաստանում ներկայում տեղի է ունենում հակառակ պրոցես, եւ քաղաքականություն կոչվող երեւույթի մասնակիցները կարծես թե անում են հնարավորը հանրությանը քաղաքականությունից հիասթափեցնելու եւ գործընթացների հանդեպ անտարբերություն առաջացնելու համար, երբ մարդը առկա գործընթացում բացարձակապես չի տեսնում մի բան, որը կարող է իրեն հետաքրքրել եւ առարկայորեն կապ կամ ազդեցություն ունենալ իր կյանքի նյութական եւ հոգեւոր խնդիրների հետ:
Իսկ ինչպես ցույց է տալիս WikiLeaks-ի հերթական շղթան, Հայաստանում իրավիճակը այդպիսին է եղել անկախության ամբողջ ընթացքում, ամբողջ ընթացքը տարել եւ հանգեցրել է այդ իրավիճակի եւ մտայնության կարծրացմանը: Թեեւ Հայաստանի քաղաքացին այդ մասին թերեւս առանց WikiLeaks-ի էլ շատ լավ գիտե: Պարզապես, երեւի թե այժմ թվում է, որ Հայաստանի քաղաքական ուժերն են սկսել մոռանալ, որ քաղաքացին լավ գիտե այդ մասին, եւ որ անկախության ամբողջ ընթացքը քաղաքացու աչքի առաջ ու մաշկի վրա է ընթացել:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment