Thursday, August 11, 2011

Իրանի հետախուզության նախարար. ԻԻՀ ԶՈւ կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում քրդական «Փեժակը» ոչնչացման եզրին է

Panorama.am. 10-8-2011- «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ձեռնարկած ռազմական գործողությունների արդյունքում քրդական «Փեժակ» խմբավորումը կանգնած է ոչնչացման եզրին»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին:
Նախարարը նշել է, որ ԻՀՊԿ-ին հաջողվել է կասեցնել «Փեժակի» մի շարք գործողություններ, որոնք նպատակ ունեին իրականացնելու երկրի ներսում:
Հիշեցնենք, որ Իրանի անվտանգության ուժերի կողմից իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում օրերս Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարը պայթեցնող քրդական «Փեժակ» խմբավորման յոթ հոգանոց խմբի երեք անդամներ սպանվեցին, իսկ չորսը` ձերբակալվեցին:
Նշենք, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում ԻՀՊԿ և «Պեժակի» միջև զինված բախումները սկսվել են դեռևս հուլիսի 17-ին: Ըստ ԻՀՊԿ տվյալների` զինված բախումների արդյունքում քրդական «Փեժակ» խմբավորման մի քանի տասնյակ անդամ է սպանվել, ավելի քան 100 հոգի էլ վիրավորվել և գերի է ընկել: Մեկ տասնյակից էլ ավելի զոհեր է ունեցել ԻՀՊԿ-ն, որոնց թվում`ԻՀՊԿ Ղոմ քաղաքի հետախուզական ուժերի հրամանատար Աբբաս Ասեմին, «Բասիջ» կառույցի սպաներ, անվտանգության աշխատակիցներ:

No comments: