Thursday, August 11, 2011

Eurasianet. Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 71 զրահամեքենա, իսկ Հայաստանին` 16,5 հազար ինքնաձիգ

News.am. 11-8-2011- 2010 թվականին Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 71 զրահամեքենա, իսկ Հայաստանին` 16,5 հազար ինքնաձիգ: Այս մասին հաղորդում է Eurasianet.org-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի կոնվենցիոնալ զենքի ռեգիստրի տվյալները, որտեղ անդամ երկրները պարտավոր են տեղեկություններ ներկայացնել զենք-զինամթերքի առք ու վաճառքի մասին: Հոդվածում նշվում է, որ Ուկրաինան հին ավանդույթի համաձայն զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին էլ:
Մասնավորապես, Ադրբեջան է ուղարկվել 71 զրահամեքենա` ԲՏՌ-70, 7 ինքնագնաց հրետանային սարք` 122 մմ տրամագծով, 1 ռազմական ուղղաթիռ (ՄԻ-24R), 3 հազար ավտոմատ եւ 1 հակատանկային հրթիռային սարքավորում:
Հայաստանին է վաճառվել հրթիռային ավիացիայի օդաչուների համար նախատեսված 2 վարժանքային օդանավ (L-39), 230 ատրճանակ, 60 հրացան ու կարաբին, 16,5 հազար ինքնաձիգ եւ 2,501 թեթեւ գնդացիր:

No comments: