Tert.am. 10-8-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի զարգացումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Որոշ մանրամասներ ներկայացրելով երեկ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ ունեցած հանդիպումից՝ Դավութօղլուն ասել է. «Բաշար ալ–Ասադի հետ հանդիպմանը մենք խոսեցինք նաև այն մասին, որ Համա քաղաքը, ինչպես նաև այլ շրջաններ պետք է բաց լինեն մամուլի համար։ Իսկ այսօր Սիրիայում մեր դեսպանը տեղեկացրեց, որ Համա քաղաքից դուրս են բերվել տանկերը։ Մենք ծրագրում են վաղը Թուրքիայից որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղարկել Սիրիա»։
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան կարևորում է, որպեսզի Սիրիայում տեղի ունեցող իրադարձութունները ներկայացվեն այնպես, ինչպես կա։
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան կարևորում է, որպեսզի Սիրիայում տեղի ունեցող իրադարձութունները ներկայացվեն այնպես, ինչպես կա։
No comments:
Post a Comment