Thursday, August 11, 2011

Թուրքերը հնարավոր է՝ զրկվեն Euro 2012–ին մասնակցելու իրավունքից

Tert.am. 10-8-2011- Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին հնարավոր է՝ զրկեն Euro 2012 առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, հաղորդել է RTL հեռուստաալիքը։
RTL–ը նշել է, որ UEFA–ն հնարավոր է՝ նման որոշում կայացնի, եթե ապացուցվի, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ է եղել որոշ ֆուտբոլային ակումբների կողմից պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու մասին և համապատասխան քայլեր չի իրականացրել այդ օրինազանցությունները կանխելու համար։
Հիշեցնենք, որ անցած ամիս Թուրքիայի պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել էին մի շարք ֆուտբոլային ակումբների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ, մարզիչներ, ֆուտբոլիստներ։

No comments: