News.am. 10-8-2011- Իլհամ Ալիեւը կարող էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, բացի Ղարաբաղի հարցից, նաեւ այլ հարցեր քննարկել: Նման տեսակետ են հնչեցրել ամերիկյան վերլուծական STRATFOR կենտրոնի փորձագետները` օգոստոսի 9-ին Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի Սոչիում կայացած հանդիպման վերաբերյալ:
«Ռուսաստանը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի հետ ունեցած իր կապերը, որպեսզի ԱՄՆ-ին հիշեցնի Կովկասում իր ազդեցության մասին: Իր հերթին, Ադրբեջանը հաճախ է օգնում Մոսկվային եւ ճնշում գործադրում Վաշինգթոնի վրա, ինչը նրա ռազմավարության մի մասն է կազմում: Նա միշտ ցանկանում է խաղալ մեծ երկրների հակասությունների վրա»,- նշել են փորձագետները:
Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ չլուծված հարցերը ավելի հստակ կձեւակերպվեն աշնանը, երբ տեղի կունենա Մեդվեդեւ-Օբաման հանդիպումը, նաեւ կսկսվի հակահրթիռային պաշտպանության համակարգերին նվիրված Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների նոր փուլը:
«Ռուսաստանն օգտագործում է Ալիեւի այցելությունը, որպեսզի այդ հանդիպումների նախօրեին ընդգծի իր կապերն Ադրբեջանի հետ»,- նշվում է հոդվածում:
Ադրբեջանն իր հերթին շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, որի պատճառը ԱՄՆ-ի հետ ունեցած իր բարդ հարաբերություններն են եւ այնտեղ գործող հայկական լոբբին, որը կարող է ազդել ամերիկյան պետության կայացրած որոշումների վրա:
Չնայած այդ բարդություններին, Վաշինգթոնը շահագրգռված է Ադրբեջանի էներգետիկ սեկտորի զարգացմամբ, որտեղ հսկայական միջոցներ են ներդրվել: ԱՄՆ-ը նաեւ շահագրգռված է, որ Ադրբեջանի միջոցով նավթան ու գազը Եվրոպա են հասնում Ռուսաստանը շրջանցելով:

No comments:
Post a Comment