Tuesday, September 27, 2011

Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը համատեղ ՀՀՊ համակարգ են ստեղծում ընդդեմ ՆԱՏՕ–ի

Tert.am. 26-9-2011- Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը որոշել են ստեղծել համատեղ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ, որն ուղղված է լինելու ՆԱՏՕ–ի դեմ։ Այս մասին գրում է իրանական «Քայհան» թերթը՝ վակայակոչելով անանուն աղբյուրներ։
Ըստ իրանական պարբերականի՝ ներկա պահին համատեղ ՀՀՊ–ի ստեղծման թեմայի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի միջև։ Թերթը գրում է նաև, որ առաջիկայում պատրաստվում է Թեհրան այցելել ՆԱՏՕ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը։

No comments: