Tuesday, October 25, 2011

Ադրբեջանը ՄԱԿ -ի ԱԽ-ի ոչմշտական անդամ է ընտրվել

Tert.am. 25-10-2011- Ադրբեջանը ընտրվել է որպես ՄԱԿ - ի Գլխավոր Վեհաժողովի Անվտանգության խորհրդի նոր ոչմշտական անդամ` երկու տարի ժամկետով:
«Ռոյթեր» գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի նոր հինգ ոչմշտական անդամների արևելա-եվրոպական երկրներից տեղին հավակնում էին Ադրբեջանը և Սլովենիան:
Արևելա-եվրոպական երկրներից թեկնածուի ընտրությունները սկսվել էին դեռ հինգշաբթի օրը, սակայն այն ժամանակ նշված 2 երկրներից ոչմեկը ընտրվելու համար բավարար` ձայների երկու երրորդը չկարողացավ հավաքել:
Երկուշաբթի օրը, վեհաժողովի ընտրությունների 16-րդ փուլից հետո, Սլովենիան հետ կանչեց իր թեկնածությունը, այդպիսով, հաջորդ ընտրափուլում առանց մրցակցի մնացած Ադրբեջանը ինքնաբերաբար ընտրվեց:
ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մնացած չորս նոր անդամների տեղերը բաժին հասան Գվատեմալային, Պակիստանին, Մարոկկոյին և Տոգոյին:
Խորհրդի նորացված կազմը իր գործունեությունը կսկսի 2012 թվականի հունվարի 1-ից:

No comments: