Thursday, October 6, 2011

Էրդողանը բացահայտումներ է անում

«mardik.am» 6-10-2011- Իսրայելը Թուրքիայի համար միջուկային վտանգ է ներկայացնում: Այդ հայտարարությունը արել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
«Այդ երկիրը միջուկային զենքի է տիրապետում, իսկ ողջ աշխարհը լռում է», - ասել է Էրդողանը:
Հետաքրքրական է այն, որ Էրդողանն այդ «հայտնաբերությունն» արել է այն բանից հետո միայն, երբ լրջորեն սրվել են թուրք-իսրայելական հարաբերությունները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանը նոր է տեղեկացել, որ Իսրայելը միջուկային զենքի է տիրապետում: Բնական հարց է ծագում` իսկ որտեղ էր այդ «միամիտը» «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հարձակումից առաջ: Դժվար թե մի մարդ, ով երրորդ անգամ անընդմեջ ընտրվում է Թուրքիայի վարչապետ, տեղյակ չլիներ այդ մասին:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան, հրաժարվելով «զրո պրոբլեմներ հարևանների հետ» քաղաքականությունից, որդեգրել է «որքան շատ պրոբլեմ հարևանների հետ, այնքան լավ» քաղաքականությունը:
Ամեն դեպքում, ուրախ ենք, որ բացվել են Էրդողանի աչքերը:

No comments: