Tert.am. 6-10-2011- «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում քաղաքական վերադասավորումները ինչ–որ ձևով կանդրադառնան Հայաստանի քաղաքական կյանքի վրա»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Պուտին–Մեդվեդև փոխատեղության՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա հնարավոր ազդեցության մասին։ «Ինչ ձևով որ որոշումներ են ընդունվել Հայաստան–Ռուսաստան հարաբերություննորի ոլորտում, այդպես էլ կշարունակվեն։ Կարող է՝ ինչ–որ անձնական նախասիրությունների հարց լինի, սակայն դա այքան էլ կարևոր դեր չի խաղա»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Քոչարյանը այնպիսի գործիչ չէ, որ լրջորեն կարողանում է կառավարել Հայաստանի քաղաքական կյանքը, այնպես որ չի կարելի նրան համեմատել Պուտինի ու նրա վերադարձի հետ։
«Ոչ մի քաղաքական նմանություն չեմ տեսնում։ Ասեմ ավելին, Պուտին–Մեդվեդև տանդեմի պես նման բան ես ոչ մի տեղ չեմ տեսել, միգուցե պատմության մեջ կա նման օրինակ և դա կարող է լինել ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանը, բայց ոչ քաղաքականության մեջ»,- ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ ՀՀԿ–ն ընդամենը մի տեղ է, ուր կարևոր որոշումներ են ընդունվում քաղաքական էլիտայի շրջանակում։ Այնտեղ էլ կան խմբավորումներ, և, իհարկե, Քոչարյանը կարող է փորձ անել վերադառնալ քաղաքականություն՝ օգտագործելով ՀՀԿ–ում իր կապերն ու ազդեցությունը։
«Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նա կգա քաղաքականություն, եթե ունենա հնարավորություն։ Դա բնական մտածելակերպ է։ Կունենա այդ հնարավորությունը առաջիկայում, թե ոչ, և թե ինչպես կդասավորվեն խորհրդարանական ուժերը ընտրություններից հետո, դա ցույց կտա ժամանակը»։

No comments:
Post a Comment