Tert.am. 6-10-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որ ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ փորձում է բարձրացել իր վարկանիշը, հարավկովկասյան երկրներ կատարելիք պաշտոնական այցի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անելու լուծել ԼՂ հակամարտությունը, իսկ Վրաստանի իշխանություններին՝ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Սպասվում է, որ Սարկոզին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է ԼՂ սառած հակամարտությունը։ Նա ադրբեջանցի և հայ առաջնորդներին կոչ կանի փոխզիջման պատրաստակամություն ցուցաբերել»։
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի Վրաստան կատարելիք այցին՝ գործակալությունը գրում է, որ 2008թ. ռուս–վրացական պատերազմի ժամանակ հրադարարի կնքման հարցում Սարկոզիի միջնորդության հաջողությունը նրա համար ջերմ ընդունելություն է երաշխավորում Թբիլիսիում, որտեղ նա հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ և Թբիլիսիի Ազատության հրապարակում ելույթ է ունենալու հանրության առջև։ «Սարկոզին Սաաակաշվիլիին կոչ է անելու հաղթահարել պետությունների միջև առկա տարբերությունները, ներառյալ այն, թե որքանով են նրանք պահպանում հրադադարի պայմանները, և վերականգնել վստահությունը Մոսկվայի հետ հարաբերություններում»։
Գործակալությունը ընդգծում է, որ այցի ընթացքում Սարկոզին նաև բիզնես կապերի բարելավմանն ուղղված քայլեր է ձեռնարկելու, թեև որևէ ծրագրված պայմանագրի մասին չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը այսօր կայցելի Հայաստան, հետո Ադրբեջան, ապա Վրաստան:

No comments:
Post a Comment