News.am. 6-10-2011- Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» վերտառությամբ զեկույցը դրական է Հայաստանի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս նշեց, որ զեկույցի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրվել էին բացառապես հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամներ, այլ երկրներից որեւէ այլ հերթագրված չի եղել: Ադրբեջանական պատվիրակության ելույթների ժամանակ Հայաստանի պատվիրակները ողջ կազմով լքել են նիստերի դահլիճը: «Ադրբեջանական պատվիրակությունը, բնականաբար, շարունակեց իր մշտական զառանցանքները՝ 20 տոկոս գրավյալ տարածքներ, օկուպանտ եւ այլն: Զվարճալին այն է, որ մեզ դեմոկրատիայի դասեր է տալիս մի երկիր, որի հարցը քննարկվում է Եվրոպայի խորհրդում, որի մի երկրի, որը արգելում է Ադրբեջանի հարցով զեկուցողի մուտքն Ադրբեջան: Բնականաբար այդ անհեթեթ ելույթները չլսելու համար մեր պատվիրակները լքեցին դահլիճը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս նաեւ կարեւորել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոստի պահվածքը, ով ուղղակի «անպատվել» է ադրբեջանական պատվիրակությանը: «Նա շուռ եկավ եւ ադրբեջանական պատվիրակությանն ասաց՝ այն լուրջ եռանդն ու էնտուզիազմը, որ դուք այստեղ ծախսեցիք այսպիսի ելույթների համար, խորհուրդ կտայի ուղղել ձեր երկրի խնդիրները լուծելու համար: Դուք մի երկիր եք, որն արգելում է ԵԽ զեկուցողի մուտքը: Բոլոր նստածները ծափահարեցին նրան»,- պատմեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նաեւ ասաց, որ զեկույցն ընդունվել է առանց էական փոփոխությունների, ինչպես առաջարկել էին համազեկուցողները: Վերջիններս Հայաստանում ընթացող բարեշրջումները գնահատում են դրական եւ գտնում են, որ պետք է շարունակել երկրում ժողովրդավարական ռեֆորմները:
Նշենք, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» վերտառությամբ զեկույցը, որը ներկայացրել էին, Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը: Զեկույցն ընդունվել է աննշան խմբագրմամբ, կողմ է քվեարկել ԵԽԽՎ 40 պատվիրակ, դեմ 3-ը, ձեռնպահ՝ 1-ը:
Ի դեպ, բանաձեւի նախագծում, որ համազեկուցողները ներկայացրել էին Փարիզում Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, ասված էր. «Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թվականի մարտին զոհված 10 քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը նշանակում է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է վերջապես համարել փակված»: Բանաձեւի նախագծում հանձնաժողովը ողջունել է քաղաքական կամքը, որ ցուցաբերել են «իշխանություններն ու գրեթե բոլոր քաղաքական ուժերը այդ հարցի լուծման համար` Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների եւ խորհրդատվությունների համաձայն»:
Հանձնաժողովի տվյալներով, 2008թ. իրադարձություններն ու դրանց հետեւանքները հստակ գերակայություններ դրեցին երկրի զարգացման համար. «իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացում, հուսալի ժողովրդավարական եւ բազմակարծ քաղաքական միջավայրի ստեղծում, որը կօգտվի հայկական հասարակության լիակատար վստահությունից, բաց եւ բազմակարծ լրատվական միջավայրի ստեղծում, ոստիկանության եւ դատական համակարգերի բարեփոխումներ, որպեսզի ապահովեն անկախությունը ինչպես օրենսդրորեն, այնպես էլ պրակտիկայում»:

No comments:
Post a Comment