Wednesday, October 12, 2011

Անդրեյ Եպիֆանցև. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը հսկայական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա

Panorama.am. 12-10-2011- Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարարավոր պատերազմը հսկայական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի վրա: Այս մասին առցանց հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը:
«Փորձենք պատկերացնել ինչ տեղի կունենա, եթե Միացյալ Նահանգները կարողանան Իրանի վրա այնպիսի վերահսկողություն հաստատել, ինչպիսին որ ներկայումս առկա է Իրաքի դեպքում:
Այս դեպքում նրա վերահսկողության տակ կանցնի Հայաստանի սահմանների վերջին «ազատ հատվածը» և, դրանով իսկ Միացյալ նահանգները կկարողանան ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա: Այդ դեպքում ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկյան տարբերակը կդառնա ավելի հնչեղ, ինչը կհանգեցնի տարածարրջանում հավասարակշռության խախտման»,- նշել է ռուսաստանցի քաղաքագետը:

No comments: