News.am. 6-10-2011- Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Այս մասին Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար Բայց այդքան մահ սփռած եւ այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը եւ գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ Նախագահ Ալիեւին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երեւան իմ այցից հետո»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Սարկոզին նաեւ անդրադարձել է ֆրանսիացիների եւ գերմանացիների պատմական անցյալին եւ հաշտեցման գործընթացին։ «Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախոր վիշտն անգամ կարելի է մեղմացնել, որ նույնիսկ ամենախոր ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել»,-ասել է նա՝ ավելացնելով, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի բարեկամությունը այսօր դարձել է եվրոպական շինարարության հենասյունը:
«Հենց այս ուղին է, որ դուք, հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեր համար նույնպես եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն եւ ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները:»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ Ֆրանսիայի եւ ԵՄ ավելի խորը ներգրավվածության մասին՝ Սարկոզին մասնավորապես նշել է. «ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին սատարելու համար կա ձեւաչափ` Մինսկի խումբը: Խմբի համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը վայելում է երկու կողմերի վստահությունը եւ լիովին ներգրավված է նրանց հետ հակամարտության կարգավորման պայմանները սահմանելու համար: Բայց նախ դուք` հայերդ եւ ադրբեջանցինը, պետք է այդ ճանապարհը գտնեք: Մենք կարող ենք օգնել, կարող ենք ձեզ ուղեկցել, սակայն մենք չենք կարող խաղաղություն հաստատել ձեր փոխարեն»:

No comments:
Post a Comment