Thursday, October 6, 2011

Մոլդովան Հայաստանին վաճառել է իր ամենաթանկ սպառազինությունը. Podrobnosti

Tert.am. 6-10-2011- Մոլդովան Հայաստանին վաճառել է ժամկենտանց, բայց բավականին թանկարժեք զինատեսակներ։ Այս մասին գրում է «Պոդրոբնոստին»՝ նշելով, որ վաճառված սպառազինության թվում Մոլդովայի բանակի ամենաթանկ զինատեսակներն են։
«Գաղտնի վաճառված զինատեսակներից են «Կոբրա» հրթիռների համար նախատեսված 9В862, 9В863, ինչպես նաև «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար նախատեսված 9В871-3 վերահսկիչ–ստուգիչ համալիրները։ Դրանցից յուրաքանչյուրի գինը գերազանցում է 60 հազար ԱՄՆ դոլարը։ Վաճառված սպառազինության թվում կան «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ–Ս», «Մետիս» տիպի հազարավոր հրթիռներ։ Այս ամենի շուկայական գինը կազմում է 5 միլիոն դոլար»,– գրում է «Պոդրոբնոստին»՝ նշելով, որ սեպտեմբերին Մոլդովայի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովում սպառազինության վաճառքի առնչությամբ կազմակերպված լսումների ժամանակ խոսք էր գնում 3,25 միլիոն դոլարի մասին։
Նշենք, որ շաբաթներ առաջ մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է «60 տոննա ժամկետանց սպառազինություն»։ Այս տեղեկությունը հաստատում է Մոլդովայի պաշտպանության նախարարը, մինչդեռ հայկական կողմը հերքում է այն:

No comments: