Sunday, October 23, 2011

Դիարբեքիրում վերաբացվել է սուրբ Կիրակոս եկեղեցին՝ ամենամեծը Մերձավոր Արևելքում

Tert.am. 22-10-2011- 30 տարվա ընդմիջումից հետո երեկ վերաբացվել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական եկեղեցին՝ սուրբ Կիրակոսը, որն ամենամեծն է Մերձավոր Արևելքում։
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է, որ երեկ՝ եկեղեցու բացման արարողությանը և այսօր՝ եկեղեցում մատուցվելիք սուրբ պատարագին մասնակցելու համար այստեղ էին ժամանել հազարավոր հայեր աշխարհի բոլոր կողմերից։ Հայաստանից սուրբ Կիրակոսում արարողությանը մասնակցելու գնացած մարդիկ բավական քիչ էին։
Հիշեցնենք, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սուրբ Կիրակոսը գերմանացիների կողմից օգտագործվել է՝ որպես շտաբ, հետագայում՝ վերածվել պահեստի։
Սուրբ Կիրակոսը վերանորոգելու համար ծախսվել է 3.4 մլն դոլար. դրամի 70%-ը տրամադրել է Պոլսո հայ համայնքը, 30%-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։

No comments: