Thursday, October 6, 2011

«Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը` պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետևանքների համար»

«Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահար գործողությունները, որոնց հետևանքով հոկտեմբերի 5-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը և Խաչատուր Հրանտի Սուքիասյանը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհվել է զինծառայող Յուրի Արամի Սարգսյանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, այլև վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը` ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետևանքների համար»:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությանը հոկտեմբերի 5-ին ադրբեջանական կողմի դիպուկահար գործողությունների կապակցությամբ տեղեկանում ենք ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

No comments: