News.am. 5-10-2011- Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի քաղաքացի, անկախ լրագրող Տիգրան Սարգիս Արշակ Եկավյանը հերքել է Թուրքիայում իր բանտարկված լինելու մասին տեղեկատվությունը:
NEWS.am-ին հղած իր հերքման տեքստում նա նշել է, թե հոկտեմբերի 5-ին թուրքական մամուլը ներկայացրել է իրեն վերաբերող կեղծ մեղադրանքներ թուրքական Star, Yeni Shafak, Sabah, Yeni Akit, Haber Monitor թերթերում, որոնք ոչ միայն տպագրել են իր անձնագրերի պատճենները, այլ նաեւ մեղադրել իրեն PKK կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
«Երկիր Եվրոպա Հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ հանդիպման նախագծի շրջանակներում ես մասնակցել եմ մի քանի հանդիպումների Ստամբուլում եւ Դիարբեքիրում: Դիարբեքիրում որպես դիտորդ ներկա եմ գտնվել Միջագետքի Սոցիալական ֆորումի բացմանը: Իմ՝ այնտեղ գտնվելու ընթացքում (սեպտեմբերի 18-23), ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիական հասարակության տեղական ներկայացուցիչների, երիտասարդական միությունների հետ, որոնցից ոմանք զբաղվում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Ահա թե ինչու ես առավել մեծ հաստատակամությամբ եմ հերքում թուրքական մամուլում ներկայացված այդ մեղադրանքները, որոնք զրպարտում են թե իմ պատիվը, թե իմ մասնագիտությունը»,- նշել է Եկավյանը:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով թուրքական Samanyoluhaber կայքը տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի եւ ձախ հայացքներով այլ ահաբեկչական կառույցների հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ Տիգրանե Սարգիս Արշակ Եգավյանին եւ Թուրքիայի քաղաքացի Էյուփ Սուլթան Դեմիրջիվիին: Նշվում էր, թե թուրքական ոստիկանությունը Եկավյանի մոտից հայտնաբերել են գրքեր եւ գրառումներ, որոնց մեջ եղել են քուրդ գործիչների անուններ, Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հապավումները եւ Ֆրանսիայի դեսպանատան այցեքարտեր:

No comments:
Post a Comment