Thursday, October 6, 2011

Ահմադինեժադը զգուշացնում է. Թուրքիան սխալ գործեց՝ թույլ տալով իր տարածքում ԵվրոՀՀՊ տեղադրումը

PanARMENIAN.Net - 5 հոկտեմբերի 2011 - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննադատել է Թուրքիայի իշխանություններին իր տարածքում ՆԱՏՕ-ի ԵվրոՀՀՊ ռադարի տեղադրման որոշման համար: »Այդ ռադարը նախատեսված է սիոնիստական ռեժիմի պաշտպանության համար: Իսրայելին ուղղակի երաշխիքներ են պետք, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, մեր հրթիռները չեն հասնի գրավյալ տարածքներ»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Ահմադինեժադի, Թուրքիան սխալ գործեց՝ թույլ տալով իր տարածքում ԵվրոՀՀՊ տեղադրումը:
ՆԱՏՕ-ն պնդում է, որ ռադարը պաշտպանելու է երկինքը բալիստիկ հրթիռներից, որոնք կարող են թողարկվել մերձավորարևելյան տարածաշրջանից, առաջին հերթին՝ Իրանից:
Դա է հուշում նաև ռադարի տեղակայման վայրը՝ Իրանի սահմանից 500 կմ այն կողմ:
Թուրքիայի տարածքում ռադարի տեղակայման մասին հուշագիրը ստորագրվեց սեպտեմբերի 14-ին: Ակնկալվում է, որ այն կտեղադրվի Թուրքիայի Մալաթիա նահանգում:

No comments: