News.am. 6-10-2011- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը միայն առաջին հայացքից է անմեղ ծրագիր թվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նշենք, որ ՌԴ վարչապետն առաջարկել է Եվրասիական միություն ստեղծել` որպես օրինակ ընտրելով Եվրամիությունը:
«Առաջին հայացքից այդ ծրագիրն անմեղ ծրագիր է թվում կապված նրա հետ, որ նա պարզապես ցանկանում է Եվրասիական միություն ստեղծել, ինչպես ինքն է պնդում տնտեսական ոլորտում համագործակցության համար: Դատելով ընդհանրապես ռուսական քաղաքականությունից, այն մշտապես կրել է ծավալապաշտական բնույթ: Բայց հիմա ժամանակները փոխվել են, եւ ինչպես Եվրոպական երկրներն են միավորվում, փորձում են միավորվել: Բայց դրա մեջ լուրջ քաղաքական տարր կա: Այսօր Եվրամիությունն էլ տնտեսական կառույց չէ եւ տնտեսաքաղաքական բեւեռ է դարձել: Ժամանակը ցույց կտա` Պուտինի այս նախագիծը կիրագործվի, թե` ոչ, կամ իրագործվելուց ինչ ծավալներ կընդգրկի»,- նշել է պատգամավորը:
Վերջինս ամեն դեպքում պետությունների համագործակցությանը դրական է վերաբերում, եթե դա բերելու է բնակչության բարեկեցության բարելավման, տնտեսական աճի, «իսկ թե ապագայում, ինչի կվերածվի, ժամանակը ցույց կտա»:
Հարցին, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել նման կառույցի ստեղծումը Հայաստանի համար, Շիրակ Թորոսյանը պատասխանել է. «Հայաստանն, ինչպես ցանկացած երկիր, քննարկում է իր շահը: Եթե մենք գտնենք, որ դա օգտակար է տնտեսական եւ արտաքին անվտանգության տեսանկյունից, կքննարկենք միանալու խնդիրը, բայց դա դեռ միայն ծրագրերի մակարդակում է: Նախ պետք է ծրագիրը իրականություն դառնա, հետո քննարկենք»,- նշել է Թորոսյանը եւ հավելել. «Կա տեսակետ, թե Հայաստանը ավելի շատ ռուսական կողմնորոշման հետնորդ է, բայց այս ամենում մենք փնտրում ենք մեր շահերը, եթե դա բխում է մեր ռազմավարական շահերից, անպայման կլինենք»:
Նշենք, որ նախօրեին Պուտինը հրապարակել է «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածը: Պուտինն առաջարկում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության նոր ճարտարապետություն: մասնավորապես առաջարկում է Եվրասիական միության նախագիծը Եվրամիության օրինակով, Միության միասնական արժույթով:
Ռուսաստանի վարչապետը հոդվածում հիշեցրել է, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն առաջին փուլն արդեն անցել են: 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նաեւ Միացյալ տնտեսական տարածքի պայմանագիրը: Պուտինը նշել է, որ ՄՏՏ-ն առայժմ երեք պետությունների համար է, սակայն նախագիծը պատմական է նաեւ մյուս հետխորհրդային երկրների համար: Արդյունքում` բոլոր քաղաքացիները պետք է առանց սահմանափակումների կարողանան ընտրել ապրելու, կրթություն ստանալու եւ աշխատելու իրենց նախընտրած վայրը:
Մաքսային միությունն ու ՄՏՏ-ն դնում են Եվրասիական տնտեսական միության հիմքը: Միաժամանակ, կընթանա դրանց մասնակիցների ընդլայնում` Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հաշվին: Պուտինը չի ցանկանում սահմանափակվել այդ երկրներով:
Ռուսաստանի վարչապետը նաեւ շեշտել է, որ խոսքը ԽՍՀՄ-ի վերաստեղծման մասին չէ: Նաեւ պետք չէ հակադրել Եվրասիական միությունն ու ԱՊՀ-ն: Յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը: Եվրասիական միությունը բաց նախագիծ է: Յուրաքանչյուր երկիր կարող է միանալ դրան: Իսկ այն երկրները, որոնք նախընտրում են եվրոպական ինտեգրացիան եւս կարող են չհակադրվել Եվրասիական միությանը, քանի որ այն լինելու է ազատության, ժողովրդավարության եւ շուկայական օրենքների հիման վրա միավորված մեծ Եվրոպայի մի մասը:

No comments:
Post a Comment