Thursday, October 6, 2011

Սարկոզիի առաջարկով նրա հետ այսօր Հայաստան կժամանի նաև Յուրի Ջորկաեֆը

Tert.am. 6-10-2011- 43-ամյա Յուրի Ջորկաեֆը, որը կարճ ժամանակով գնտվում էր Ֆրանսիայում, միանգամից չի վերադառնա ԱՄՆ, որտեղ նա բնակվում է 2006-ից սկսած: Նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ այսօր կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է armenews.com-ը:
«Չորրորդ անգամ եմ այցելում նախնիներիս երկիր: Մեծ հաճույքով եմ գալիս: Թերևս սա էր պատճառը, որ առանց վարանելու ընդունեցի իրեն ուղեկցելու նախագահի առաջարկը»:
Առաջին անգամ պաշտոնական պատվիրակության կազմում Ջորկաեֆը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:
Հիշեցնենք, որ այսօր երկօրյա պետական այցով Հայաստան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

No comments: