Thursday, October 6, 2011

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ երկար ժամանակ կարող են մնա Թուրքիայի խորհրդարանի օրակարգում. քաղաքագետ

News.am. 6-10-2011- Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ հայ-թուրքական արձանագրությունների վերածնման միտումներ կան: Նա նման կարծիք է հայտնել հոկտեմբերի 6-ին կայացած ասուլիսում:
Նշելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հասարակության մեջ առկա հակասական վերաբերմունքը, հատկապես նախագահական ընտրությունների ենթատեքստում` քաղաքագետը նշել է, որ կարելի է ասել` արձանագրությունները սառեցված են: Ինչ վերաբերվում է Թուրքիայի խորհրդարանի օրակարգ դրանց վերադարձնելու հարցին, ապա դա տեխնիկական խնդիր է, ընդգծել է քաղաքագետը: Թուրքական խորհրդարանում կան բազում հարցեր, որոնք օրակարգում են մնացել տասնյակ տարիներ, նշել է Իսկանդարյանը` հավելելով, որ Թուրքիան շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի, քան արձանագրությունները: Այդուհանդերձ, խորհրդարանի օրակարգում արձանագրությունները թողնելով` Թուրքիան գործընթացի շարունակման տպավորություն է ստեղծում միջազգային հանրության աչքի առջեւ:
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Սակայն դրանց վավերականացման գործընթացը կասեցվել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: 2011 թ. օգոստոսին Անկարան հանեց արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգից:News.am. 6-10-2011- Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ հայ-թուրքական արձանագրությունների վերածնման միտումներ կան: Նա նման կարծիք է հայտնել հոկտեմբերի 6-ին կայացած ասուլիսում:
Նշելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հասարակության մեջ առկա հակասական վերաբերմունքը, հատկապես նախագահական ընտրությունների ենթատեքստում` քաղաքագետը նշել է, որ կարելի է ասել` արձանագրությունները սառեցված են: Ինչ վերաբերվում է Թուրքիայի խորհրդարանի օրակարգ դրանց վերադարձնելու հարցին, ապա դա տեխնիկական խնդիր է, ընդգծել է քաղաքագետը: Թուրքական խորհրդարանում կան բազում հարցեր, որոնք օրակարգում են մնացել տասնյակ տարիներ, նշել է Իսկանդարյանը` հավելելով, որ Թուրքիան շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի, քան արձանագրությունները: Այդուհանդերձ, խորհրդարանի օրակարգում արձանագրությունները թողնելով` Թուրքիան գործընթացի շարունակման տպավորություն է ստեղծում միջազգային հանրության աչքի առջեւ:
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Սակայն դրանց վավերականացման գործընթացը կասեցվել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: 2011 թ. օգոստոսին Անկարան հանեց արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգից:

No comments: