Thursday, October 6, 2011

Էրդողանը պարգևատրում է խոստացել Մակեդոնիային Հայաստանին հաղթելու համար

Tert.am. 6-10-2011- Սեպտեմբերին Մակեդոնիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջարկ է արել իր երկրի բյուջեից շոշափելի նյութական պարգևատրում հատկացնել Մակեդոնիայի ազգային հավաքականին, եթե հոկտեմբերի 7-ին մակեդոնացիները հաղթեն Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է sovetunion.ru կայքը:
Կայքի` Մակեդոնիայի ազգային ժողովի աղբյուրը տեղեկացրել է, որ Էրդողանը նման առաջարկ է արել Մակեդոնիայի ԱԺ-ի ղեկավար Տրայկո Վելյանոսկիի հետ հանդիպման ժամանակ։ Փորձագետները կարծում են, որ Էրդողանի նման հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան փորձում է խուսափել Հայաստանի հետ փլեյ-օֆֆում հնարավոր հանդիպումից։
Թե' Թուրքիայի, թե' Հայաստանի հավաքականները, ընտրական իրենց խմբերում ներկայում 2-րդ տեղում հայտնվելու լավ հնարավորություն ունեն։ Թուրքերի դեպքում դա կասկածից վեր է, իսկ Հայաստանը դեռ պետք է հաղթի Մակեդոնիային, ապա Իռլանդիային։ Ընտրական փուլի 9 խմբերի հաղթողները և 2-րդ տեղում հայտնված լավագույն ընտրանին միանգամից իրավունք են ստանում դուրս գալ «Եվրո-2012»-ի ընտրական փուլ, իսկ 2-րդ տեղում հայտնված մյուս 8 թիմերը հայտնվում են փլեյ-օֆֆում՝ կազմելով 4 զույգ։ Զույգերի հաղթողները ևս իրավունք են ստանում հանդես գալ եզրափակիչ փուլում, որը հաջորդ տարի կկայանա Ուկրաինայում և Լեհաստանում։

No comments: