Thursday, October 6, 2011

Հայաստանում մաֆիոզներին պետք է գնդակահարել. Շառլ Ազնավուր

Tert.am. 6-10-2011- Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Nouvelles d'Arménie ամսագրին, խոսել է Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի և Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրների մասին:
Հայաստանում առկա խնդիրներից Ազնավուրը մասնավորապես առանձնացրել է արտագաղթը։
Պատասխանելով Nouvelles d'Arménie ամսագրի այն հարցին, թե «Ո՞րն է Հայաստանից արտագաղթի գլխավոր պատճառը» աշխարհահռչակ շանսոնյեն ասել է. «Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում։ Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ։ Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա։ Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցել մաֆիայի՞ն։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Սակայն դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»։

No comments: