«Լրագիր» 6-10-2011- Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչները արդեն իրենց պարտքն են համարում ամեն դեպքում հայտարարել, որ ՀՀԿ-ն երբեք խնդիր չի ունեցել երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում կառավարության հետ կուսակցությունը երկար տարիներ աշխատել է, եւ որ Քոչարյանը հանրապետականների թշնամին չէ: Այդ մասին արդեն հայտարարել են Գալուստ Սահակյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը: Ճիշտ է, նրանք հարկ են համարել ընդգծել, որ իրենց կուսակցությունը ընտրություն է կատարել հօգուտ Սերժ Սարգսյանի, սակայն դրանով հանդերձ, հայտարարել են, որ Քոչարյանի դեմ ոչինչ չունեն: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանին աջակցելու համաձայնագիրը ստորագրել են բոլոր 3 կոալիցիոն կուսակցությունները, եթե նրանցից մեկը ցանկանա դուրս գալ համաձայնությունից, ապա այն կարող է ավտոմատ կերպով կորցնել իր ուժը:
Մինչ այժմ մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կապվում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ: Ընդ որում, ԲՀԿ առաջնորդը չի հերքել կամ հաստատել Քոչարյանին աջակցելու հնարավորությունը նրա վերադարձի դեպքում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Քոչարյանը կուսակցական հենք չունի վերադարձի համար, որովհետեւ ոչ մի կուսակցություն չի համաձայնվի իր վրա վերցնել Քոչարյանի մեղքը մարտի 1-ի իրադարձությունների համար:
Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է ՀՀԿ վարքը, որը, ավելի շուտ, սպասում է, թե իրար մեջ ինչ կորոշեն Սարգսյանն ու Քոչարյանը, եւ պատրաստ է ենթարկվել այդ որոշմանը: Դժվար թե հանրապետականներն ընդվզեն, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքը դեռ 2007 թ Քոչարյանի հետ պայմանավորվել է, որ առաջին ժամկետից հետո ինքը կզիջի նախագահական աթոռը: Սակայն շատերին կարող է դուր չգալ, եթե Սարգսյանը հայտարարի, որ ընտրություններին մրցակցելու է Քոչարյանի հետ:
Ստացվում է, որ Քոչարյանի վերադարձի հարցը դեմ է առնում Սերժ Սարգսյանի քաղաքական կամքին` գնալ 2-րդ ժամկետի եւ դիմադրել Քոչարյանի հոգեբանական ճնշմանը: Այժմ Սարգսյանի վրա ակնհայտորեն հզոր հոգեբանական ճնշում է գործադրվում: Փաստացի, նրան բարդ ընտրության առջեւ են դնում` կամ համաձայնվել ուղղակի առճակատման Քոչարյանի դեմ, կամ էլ զիջել տեղը: Ւհարկե, կա եւ երրորդ տարբերակը, ըստ որի, նահանջում է Քոչարյանը, սակայն այդ տարբերակին չի հավատում, երեւի, հենց Սերժ Սարգսյանը:
Ինչպե՞ս կվարվի Սերժ Սարգսյանը: Արդյոք բաց առճակատման կգնա, որի վրա, ըստ ամենայնի, հույս է դնում Լեւոն Տեր-Պետրոսյանը` պահանջելով շարունակել երկխոսությունը եւ կարծես թե շարունակելով աջակցել Սարգսյանին: Չէ որ, եթե Կոնգրեսը վերջնականապես դադարեցնի երկխոսությունը եւ անցնի քաղաքացիական անհնազանդության, ապա Սերժ Սարգսյանի դիրքերը կտրուկ կթուլանան, եւ Քոչարյանի համար հեշտ կլինի նրա վրա ճնշում գործադրել:
Կարո՞ղ է արդյոք առաջանալ մի իրավիճակ, որ Կոնգրեսի նպատակը դառնա Քոչարյանին քաղաքականություն չթողնելը նույնիսկ Սարգսյանին աջակցելու գնով:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment