Wednesday, October 12, 2011

Սարկոզին Հայաստան էր գնացել ոչ թե քվեների, այլ ատոմակայանի համար. Vatan

Tert.am. 11-10-2011- Թուրքական մամուլը շարունակում է անդրադառնալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարած այցելությանն ու Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը։
Մինչ այս պահը թուրքական, ինչպես նաև ֆրանսիական մամուլը գրում էր, թե Սարկոզիի հայաստանյան այցի գլխավոր նպատակը նախագահական ընտրություններից առաջ ֆրանսահայ համայնքի համակրանքն ու ձայները շահելն է։
Իսկ թուրքական «Վաթան» օրաթերթը գրում է, որ Սարկոզիի այցի գլխավոր նպատակը ոչ թե ֆրանսահայերի քվեներն էին, այլ՝ Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանը։
Թուրքական պարբերականը նշում է, որ Նիկոլա Սարկոզիի՝ Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը պետք չէ բնութագրել զուտ որպես ընտրություններից առաջ ֆրանսահայ ընտրողին սիրաշահելու փորձ, «քանի որ Ֆրանսիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագծի նկատմամբ, որի արժեքը կազմում է 5 միլիարդ դոլար»,– գրում է «Վաթանը»։

No comments: