Monday, November 28, 2011

Գարեգին Բ–ն, Կիրիլ պատրիարքն ու Փաշազադեն կոչ են անում շփման գծից հեռացնել դիպուկահարներին

Tert.am. 28-11-2011- ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակում այսօր Երևանում տեղի ունեցավ հանդիպում Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև։
Հանդիպման արդյուքնների մասին հայտարարությամբ հանդես եկավ պատրիարք Կիրիլը։
«Հանդիպումը կարճ տևեց, բայց հաջող էր, որովհետև այն կազմակերպել էին մեր ներկայացուցիչները։ Պատրաստ էր հռչակագրի տեքստը, որը մենք այսօր հաջող կերպով համաձայնեցրինք։ Երեք կողմերն էլ իրենց նվիրվածությունն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք աջակցել ուժի չկիրառման սկզբունքին, որը վճռական վստահություն է ներշնչում հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ։ Պատերազմի ընթացքում գերիներին և սպանվածներին կողմերին վերադարձնելու համաձայնությանը համառորեն ավելացնում ենք նաև շփման գծից դիպուկահարներին հեռացնելու խնդրանքը, որպեսզի զոհեր չգրանցվեն։ Ուժի կիրառումից հրաժարվելը պետք է ներառի նաև դա։
Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և աղոթում, որ խաղաղություն և արդարություն հաստատվի այս տարածաշրջանում»,– ասել է պատրիարք Կիրիլը։

No comments: