Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Սահմանադրության պահակազորի խորհուրդը, որը հանդիսանում է վերխորհրդարանական մարմին, և որի իրավասությունների մեջ է մտնում Սահմանադրությանն օրինագծերի համապատասխանության ճշգրտումը, այսօր հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին օրինագիծը։
Դրանից առաջ Իրանի խորհրդարանը հաստատել էր տվյալ օրինագիծը, ապա այն ուղղել Սահմանադրության պահակազորի խորհրդին։ Վերջինս էլ հաստատել է դա՝ համարելով, որ այն չի հակասում Սահմանադրությանն ու իսլամական օրենքներին։
Օրինագծով նախատեսվում է երկու շաբաթվա ընթացքում երկրից արտաքսել Մեծ Բրիտանիայի դեսպանին և դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնել ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։ Բացի այդ, պետք է զգալիորեն կրճատվի երկու երկրների տնտեսական, առևտրային ու մշակութային համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Ջոն Չիլկոտն այդ պաշտոնում իր գործունեությունը սկսել է այս տարվա հոկտեմբերին։

No comments:
Post a Comment