
Նշենք, որ ԱԵԼ–ը նախօրեին պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի նկատմամբ, որոնք արգելում են գործարք կնքել Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, այդ երկրում որևէ նախագիծ ֆինանսավորել (արաբական երկրների կողմից): Այդ պատժամիջոցները արգելում են նաև սիրիացի որոշ պաշտոնյաների մուտքն արաբական այլ երկրներ, ինչպես նաև նախատեսում են ԱԵԼ–ի տարածքի բանկերում սառեցնել սիրիացի որոշ պաշտոնատար անձանց բանկային հաշիվները։
Պատժամիջոցներ սահմանելու հարցի քվեարկության ժամանակ Լիբանանի պատվիրակությունը ձեռնպահ էր մնացել քվեարկությունից։ Իրաքը ևս հրաժարվել էր պատժել Սիրիային։
ԱԵԼ-ը Սիրիայից գրավոր համաձայնություն էր պահանջում՝ այդ երկիր 500 դիտորդի ժամանման առնչությամբ. Սիրիայի իշխանությունները պետք է պարտավորվեին ապահովել այդ դիտորդների անվտանգությունը: Առաքելության նպատակն էր՝ համոզվել, որ իշխանությունները չեն հարձակվում խաղաղ ցուցարարների վրա, և որ զենքն ու ռազմական տեխնիկան փողոցներից վերացվել են: Դամասկոսը, սակայն, մերժել էր պահանջը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվում են 2011 թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ժամանակահատվածում Սիրիայում ավելի քան 3500 մարդ է զոհվել:
No comments:
Post a Comment