Tuesday, November 29, 2011

Ձեր պալատները փլատակի են վերածվելու. իրանցի ուսանողներն՝ Ալիևին

HayNews.am. 28-11-2011- Թեհրանի 8 հեղինակավոր համալսարանների ուսանողական «Բասիջ» միությունը դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակաիսլամական քաղաքականությունը: Այդ մասին հաղորդում է իրանական «ФАРС» գործակալությունը:
Ադրբեջանի նախագահի դեմ իրենց հայտարարությունում նրանք հատկապես նշում են. «Բաքվի բարոյազուրկ իշխանությունները ցածրացնում են կրոնական համոզմունքները»:
Պաշտպանելով հիջաբի մասին օրենքի և ազատության համար պայքարող գործիչների ձերբակալության դեմ պայքարողներին, ուսանողները կոչ են արել ժողովրդին վստահ պայքարել իրենց իրավունքների համար:
Իրենց հայտարարության վերջում , դիմելով Ալիևին, նշել են. «Պարոն Ալի՛և, լավ իմացեք, պայքարի մեծ ալիքն ամբողջովին փլատակների կվերածի ձեր պալատները»:

No comments: