Monday, December 26, 2011

Թուրքիայում կարող է փոփոխության ենթարկվել տխրահռչակ 301-րդ հոդվածը

News.am. 26-12-2011- Թուրքիայի արդարադատության նախարար Սեդուլլահ Էրգինը թուրքական TRT-ի եթերում անդրադարձել է նաեւ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխհրահչակ 301-րդ հոդվածի խնդրին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե քննարկումներ են ընթանում քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը (թյուրքականության դեմ վիրավորանք) փոփոխության ենթարկելու վերաբերյալ։ «Թեեւ այժմ այդ հոդվածով գործ հարուցելու թույլտվության իրավասությունը տրված է Արդարադատության նախարարին, ՄԻԵԴ-ը առարկություն ունի այս կապացությամբ՝ նշելով, որ նախարարի կարծիքը սուբյեկտիվ է։ Մենք նախատեսել ենք բարելավել այդ հոդվածը»,-ասել է նախարարը։
Նշենք, որ Հրանտ Դինքին եւ Օրհան Փամուքին եւս դատապարտել էին 301-րդ հոդվածով։ 301-րդ հոդվածով գործ հարուցելու իրավասությունը տրվել է դատախազներին 2005-ին, այնուհետ կրկին վերադարձվել արդարադատության նախարարությանը։

No comments: