Thursday, December 29, 2011

Բեթղեհեմում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև

Tert.am. 28-12-2011- Բեթղեհեմ քաղաքում գտնվող Սուրբ Ծննդյան եկեղեցում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև։
Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, վիճաբանությունը սկսվել է Ծննդյան տոների կապակցությամբ եկեղեցում իրականացվող մաքրման աշխատանքների ժամանակ։ Հայերն ու հույները վիճել են եկեղեցում իրենց հատկացված հատվածների շուրջ։
Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանության աշխատակիցների ջանքերով միայն: Փաստի առթիվ ձերբակալվածներ չկան։
Հայ և հույն հոգևորականների միջև նախատոնական վեճերն ու ծեծկռտուքներն ավանդույթ են դարձել։ Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են եկեղեցու տարբեր հատվածներ, ինչի պատճառով, հատկապես եկեղեցու մաքրման աշխատանքների ժամանակ, պարբերաբար վեճեր են ծագում եկեղեցիների հետևորդների միջև։
Վերջին կատաղի բախումը հոգևորականների միջև տեղի ունեցավ 2009թ. դեկտեմբերին. վեճի առիթ էր դարձել պատերի ու պատուհանների մաքրությունը։ Բանն այն է, որ հատակն ու ներքևի պատերի մաքրելը հայերի իրավունքն է, իսկ վերևի պատերն ու պատուհանները մաքրելը՝ հույների։ Հույների կողմից մաքրման աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սակայն, հայերը պետք է ներկա գտնվեն, քանի որ հատակը հայկական տարածք է։ Հույները, սակայն, պահանջել էին, որպեսզի մաքրման աշխատանքների ժամանակ հայերը ներկա չլինեն։

No comments: