Thursday, December 29, 2011

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակման համար ընդհանուր պատճառ են փնտրում

Tert.am. 28-12-2011- ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են բանակցություններ վարել այն բանի շուրջ, թե ինչը կարող է ընդհանուր առիթ դառնալ Իրանի վրա հարձակման համար:
The Daily Beast-ը գրում է, որ նման խորհրդակցությունների անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նոյեմբերի 11-ին հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Այդ հայտարարությունը կատաղության էր հասցրել իսրայելական ղեկավարությանը, որն անմիջապես, Վաշինգտոնում իր դեսպանի միջոցով, Սպիտակ տանը բողոքի նոտա էր հղել: ԱՄՆ-ն պատասխանել էր նամակին նշելով, որ Վաշինգտոնը նշագծել է իր համար «կարմիր գիծը», որի անցումը Թեհրանի կողմից կնշանակի պատերազմ:
Պարբերականի հաղորդմամբ` փոխվել է նաև Պանետտայի հռետորաբանությունը, պացիֆիստականից հրաժարվելով նա նորից սկսել է խոսել այն մասին, որ իրանական միջուկային ծրագրի դադարեցման համար ցանկացած քայլ հնարավոր է, ինչը սովորաբար ռազմական գործողություն է նշանակում:
Այնուամենայնիվ, Իրանի դեմ հարձակման առիթի շուրջ դիրքորոշումների փոխհամաձայնեցման նպատակով ամերիկյան և իսրայելական կողմերը բանակցություններ են սկսել:

No comments: