Թուրքիայի խորհրդարանում ներկայացված միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշը հայտարարել է, թե Ներքին գործերի նախարարությունը փաստեր է հավաքում, որպեսզի փակի իրենց կուսակցությունը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քուրդ կուսակցապետը նշել է, թե իշխանությունները ցրում են քրդական կազմակերպությունները եւ ձերբակալում քուրդ գործիչներին։ Դեմիթաշը պնդել է, թե Ներքին գործերի նախարարությունը հրահանգել է ոստիկանության բաժիներին՝ քրդական կուսակցությունը փակելու համար համապատասխան փաստեր հավաքել եւ տրամադրել դատական մարմիններին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ 2009-ին փակվեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությունը, իսկ նրա ղեկավարությանը 5 տարով արգելեց զբաղվել քաղաքականությամբ։ Հիշյալ կուսակցության անդամները մտան «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության շարքերը։

No comments:
Post a Comment