Wednesday, December 28, 2011

ԵՄ-ը մտադիր չէ Իրանի «հորմուզյան» սպառնալիքներից հետո հրաժարվել նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունից

ԵՄ-ը մտադիր չէ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքներից հետո հրաժարվել հետագայում Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունից։
Հիիշեցնենք, որ երեկ Իրանի առաջին փոխնախագահ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ սահմանեն իրանական նավթի նկատմամբ, ապա Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Միշել Մաննը հայտարարել է, որ ներկայումս ԵՄ-ը դիտարկում է Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների փաթեթը և մտադիր չէ հրաժարվել այդ գաղափարից։
Նշվում է, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են սահմանվել 2012 թվականի հունվարի 30-ին, Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում։

No comments: