Tert.am. 28-12-2011- «Ես իմ գյուղացիների անունից ասում եմ, որ մենք հող տվող չենք: Մենք Նախիջևանի սահմանը չենք բացի: Մեզ փոխհատուցում պետք չի: Մենք մեր հողը պետք է պահենք ու պետք է մեռնենք մեր գյուղում»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտարարեց Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
Ասուլիսին մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ «Ժառանգությունը» դիմել է ԱԺ մշտական բոլոր 5 հանձնաժողովներին, որպեսզի տոներից անմիջապես հետո խորհրդարանական լսումներ հրավիրվեն հանքարդյունաբերությանը վերաբերող հարցերը ուսումնասիրելու նպատակով և ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով: Իսկ վաղը Կառավարության շենքի մոտ տեղի ունենալիք մեծ բնապահապանական ակցիայի մասնակիցները Կառավարությունից կպահանջեն չեղյալ համարել որոշումը:
«131 ընտանիք է ապրում Քաջարանում, եթե անգամ 20 ընտանիք էլ լինի, սահման է պահում։ Հեգնանքով խոսելը, թե ասեք ձեր մեռելների գինը, վերցրեք ձեր փոխհատուցումը գնացեք գյուղից, ուղղակի զայրույթ է առաջացնում, դա ցինիզմ է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Այժմ բնապահպանները և Քաջարանի բնակիչները պայքարում են միայն Կառավարության 627 որոշումը չեղյալ համարելու համար: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ փոխվել է Սյունիքի 5 գյուղակայն համայնքների, այդ թվում և Քաջարանի, հողերի նշանակությունը՝ գյուղատնտեսականից արդյունաբերականի: Քաջարանի գյուղապետը այս խնդրով դիմել է նաև ՀՀ նախագահին:
«Եթե մի բանի անունը հանրային շահ է, իսկ հանրությունը տեղյակ չի դրանից, ու հետո, երբ տեղեկանում է, պարզվում է, որ դեմ է, ուրեմն այդ փաստաթուղթը պետք է աղբարկղը նետել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

No comments:
Post a Comment