Wednesday, December 28, 2011

«Ահմադինեժադը հայ է». ադրբեջանցիներին զայրացրել է Իրանի նախագահի այցը Երևան

Tert.am. 28-12-2011- Ադրբեջանի Ազգային-ժողովրդավարական կուսակցության կողմնակիցներն այսօր պիկետ են անցկացրել Ադրբեջանում Իրանի դեսպանատան մոտ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress.com կայքը, ակցիայի մասնակիցներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ւրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ դեկտեմբերի 23–ին Հայաստան կատարած այցի առնչությամբ։
Ակցիայի մասնակիցներ հետևյալ բովանդակությամբ կարգախոսներ են վանկարկել՝ «Ահմադինեժադը հայ է և թուրքերի թշնամին է», «Հայաստանին աջակցողը մուսուլման չէ», «Հայաստանի ընկերն իսլամի թշնամին է»։
Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետ գրություն են փոխանցել դեսպանին։
Պիկետի մասնակիցներն այնուհետև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատուն են ուղևորվել՝ իրենց բողոքն արտահայտելու Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման առնչությամբ

No comments: